ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վրաստանում նախագահական ընտրություններ են

Վրաստանում նախագահական ընտրություններ են
27.10.2013 | 13:06

Վրաստանում վաղ առավոտից սկսվել են նախագահական ընտրությունները: Գրանցված են 3537719 ընտրողներ: Քվեարկությունը տեղի կունենա 3741 ընտրատեղամասերում, որից 52-ը գտնվում են շուրջ 40 երկրներում: Քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այդ իսկ պատճառով ՌԴ-ում ընտրատեղամասեր չեն բացվի: Ընտրական քվեաթերթիկում ընդգրկված են 23 թեկնածուներ, սակայն նրանցից մեկը` Ակակիյ Աստիանին` խորհրդարանի նախկին խոսնակը, ով այժմ «Ավանդապաշտների միություն» կուսակցության նախագահն է, հանել է իր թեկնածությունը հօգուտ նախագահի մյուս թեկնածուի` «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի:
Նշենք` նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների գլխավոր եռյակն է` կրթության և գիտության նախկին նախարար, փոխվարչապետ Գեորգի Մարգելաշվիլին` «Վրացական երազանք» կուսակցությունից, նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: Ըստ սոցիոլոգների, ընտրությանը կմասնակցեն ընտրողների մոտավորապես 78 տոկոսը: Ընտրությունները կավարտվեն տեղական ժամանակով` 20:00-ին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ